Հակակոռուպցիոն քրեական և քաղաքացիական
Տրամադրում ենք համալիր իրավաբանական աջակցություն կոռուպցիոն
բնույթի գործերով՝ ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական
վարույթներում։
Ծառայությունները ներառում են`
- Քրեական գործերով պաշտպանություն (կաշառք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և այլն)
- Ապօրինի հարստացման գործերով իրավական խորհրդատվություն և պաշտպանություն
- Քրեական գործերի իրավական վերլուծություն և ռազմավարության մշակում
- Հաճախորդի շահերի ներկայացուցչություն իրավապահ և դատական մարմիններում
- Քաղաքացիական գործերի վարում կոռուպցիոն հիմքով
- Ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված վեճերի լուծում
- Գույքային շահերի պաշտպանություն դատարանում
- Վնասների հատուցման պահանջների ներկայացում
Մեր աշխատանքի փուլերը
Առաջին խորհրդատվություն
Մենք լսում ենք Ձեր խնդիրը և տալիս ենք նախնական իրավական ուղղորդում։
Գործի ուսումնասիրություն
Մանրամասն ուսումնասիրում ենք գործի նյութերը և գնահատում իրավական հնարավորությունները։
Պաշտպանության ռազմավարություն
Մշակում ենք հստակ պաշտպանական ռազմավարություն՝ ըստ գործի հանգամանքների։
Դատարանում ներկայացուցչություն
Ներկայացնում ենք Ձեր շահերը նախաքննության և դատական գործընթացներում։
Մեր աշխատանքի իրական գնահատականը
«Feroyan Law Firm-ը մեր գործին մոտեցավ մեծ պատասխանատվությամբ և մանրակրկիտ վերլուծությամբ։ Թիմը մշտապես հասանելի էր, տրամադրում էր հստակ բացատրություններ և առաջարկում ռազմավարական լուծումներ։ Դատարանում ներկայացուցչությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, ինչի արդյունքում հասանք դրական արդյունքի։ Վստահաբար խորհուրդ կտամ նրանց մասնագիտական և վստահելի աշխատանքի համար»: