Վահե Միսակյան

Փաստաբան

Բնութագիր

2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:

2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես մասնագետ:

2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում ՝ որպես ավագ մասնագետ:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-041» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես ավագ մասնագետ:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-69-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ` ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր մինչև 2024 թվականը։

2025 թվականից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատ-ի փաստաբան և զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։

Գրանցվեք հանդիպման

Ստացեք իրավական աջակցություն այսօր

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.